Կայծակի հետևանքով Կոտայքում 10 կով է սատկել. հանդում նաև հովիվն է եղել

Կայծակի հետևանքով բաց տարածության մեջ գտնվող հովիվը, բարեբախտաբար, չի տուժել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի — Sputnik. Երեկ կայծակի հետևանքով Կոտայքի մարզում 10 խոշոր եղջերավոր կենդանի է սատկել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց մարզի Քարաշամբ գյուղի ղեկավար Զորիկ Խլղաթյանը։

Լույս չի լինի Երևանի որոշ հատվածներում և մի քանի մարզերում

«Ուժեղ կայծակ է եղել ու 10 կով է սատկել։ Անասունները հանդում են եղել, բարեբախտաբար, հովվին ոչինչ չի եղել»,–ասաց նա։

Նրա խոսքով` գյուղում խոսակցություններ կան, որ 10–ից 9 կովը մեկ բնակչի է պատկանել։ Խլղաթյանը հայտնեց, որ այժմ իրենք փորձում են հասկանալ, թե ում են պատկանել կովերը, և համայնքի բնակիչներից քանիսն են տուժել։

Նշենք, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 7-ին, ժամը 18:37-ին։

«911» ստացված տեղեկությունը փոխանցվել է Քարաշամբ գյուղի գյուղապետին, Կոտայքի մարզպետարանի Գյուղատնտեսության և Բնապահպանության վարչությանը և ոստիկանության Նաիրիի բաժին: