«Կարծում եմ՝ ինձ էլ կհրավիրեն». Մնացականյանը՝ ապրիլյան դեպքերը քննող հանձնաժողովի մասին

Լևոն Մնացականյանը չի կարծում, որ Ապրիլյան պատերազմի հետ կապված արտառոց դեպքեր են եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի — Sputnik. Արցախի ոստիկանապետ Լևոն Մնացականյանին դեռևս չեն հրավիրել ՀՀ Ազգային ժողովի Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով։ Այս մասին Մնացականյանն ասաց Արցախում լրագրողների հետ ճեպազրույցում։

Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողով կարող է հրավիրվել Սերժ Սարգսյանը

Արցախում այսօր ՏԻՄ ընտրություններ են։ 228 համայնքում առաջադրվել է համայնքի ղեկավարի 415 և ավագանու անդամի 2573 թեկնածու։

«Դեռևս չեն հրավիրել, կարծում եմ՝ կհրավիրեն, ես էլ մեծ ուրախությամբ  կներկայանամ»,–ասաց նա։

Արցախում ՏԻՄ ընտրություններ են. Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնում 5 անձ է առաջադրվել

Հարցին, թե ինչ է կարծում` հանձնաժողովն ի՞նչ է հայտնաբերելու, կարիք կա՞ անհանգստանալու` Մնացականյանը պատասխանեց, որ ոչ, անհանգստանալու առիթ չկա։ «Չեմ  կարծում՝ արտառոց դեպք է տեղի ունեցել»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ Մնացականյանը 2016–ին ԼՂՀ պաշտպանության նախարարն էր, պաշտպանության բանակի հրամանատարը։

Սիրով կհամագործակցեմ ապրիլյան դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի հետ. Տոնոյան

Ազգային ժողովում քննիչ հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր դեռ մայիսի 20-ին: Խոսելով Հայաստանի և Ղարաբաղի միջև տարաձայնություններ հրահրող «նախկին կոռուպցիոն համակարգի որոշ ուժերից»՝ նա նշել էր, թե հասունացել է 2016–ի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու ժամանակը:

Ապրիլյան հանձնաժողովի հրավիրած զինվորականներին քաղաքական հարցեր չեն տա. Անդրանիկ Քոչարյան

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը սեպտեմբերի 5–ին լրագրողներին հայտնել էր, որ ՊՆ աշխատակիցներ են հարցաքննվել։