ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի — Sputnik. Արցախի և Հայաստանի իշխանությունների միջև եղած անհամաձայնությունները պետք չէ որակել որպես ողբերգություն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Բակո Սահակյանը, որն արդեն իսկ այցելել էր ընտրատեղամաս ու կատարել իր ընտրությունը։
Արդեն հայտնել ենք, որ այսօր Արցախում ՏԻՄ ընտրություններ են. 228 համայնքում առաջադրվել է համայնքի ղեկավարի 415 և ավագանու անդամի 2573 թեկնածու։
Քաղաքականության փոփոխություն չի լինի. ԱԳ նախարարը` Փաշինյանի հայտարարության մասին
Նշենք, որ սեպտեմբերի սկզբին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Nouvelle d'Arménie պարբերականին տված հարցազրույցում հայտնել էր, որ Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև որոշակի հարցերում կա անհամաձայնություն, և այն վերացնելու լավագույն միջոցը գալիք տարի Արցախում սպավող խորհրդարանական և նախագահական ընտրություններն են: Փաշինյանը նշել էր նաև, որ կառավարման համակարգերի միջև քաղաքական ու հանրային ներդաշնակության կարիք կա։
«Այդ ներդաշնակությունը մեր առօրյա գերակայությունների շարքին է դասվում, և մենք շարունակելու ենք մեր գործընկերների հետ այդ ուղղությամբ համապատասխան աշխատանքներ տանել»,–ասաց Սահակյանը։
«Մի հարցում կա հստակ պայմանավորվածություն». քաղաքագետը` նախընտրական Արցախի մասին
Նրա խոսքով` աշխատանքային հարաբերություններում լինում են պահեր, երբ այս կամ այն տեսակետները չեն համընկնում։
Հիշեցնենք, որ Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնում առաջադրվել է 5 թեկնածու՝ Դավիթ Սարգսյան, Արայիկ Ավանեսյան, Արմեն Հակոբյան, Արեգ Ավագյան, և Գրիգորի Սահակյան: