Ինձ ուրախացնում է, որ երիտասարդներն են մեր ավագանու թեկնածուները. Բակո Սահակյան

Արցախի նախագահի խոսով` Ստեփանակերտը տարիների ընթացքում կերպարանափոխվել է, նոր երանգ է ստացել, ու նոր քաղաքապետը պետք է ունակ լինի զարգացման դինամիկան պահպանելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի — Sputnik. Արցախի նախագահ Բակո Սահակյանն ուրախ է, որ Ստեփանակերտի ավագանի ընտրվելու համար մեծամասամբ երիտասարդներն են հայտ ներկայացրել։ Այս մասին նա ասաց Ստեփանակերտի քաղաքապետի ընտրությանը քվեարկելուց հետո, լրագրողների հետ զրույցում։

2020 թվականի Ստեփանակերտը բոլորովին ուրիշ պետք է լինի. Աշոտ Ղուլյան

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր Արցախում ՏԻՄ ընտրություններ են. 228 համայնքում առաջադրվել է համայնքի ղեկավարի 415 և ավագանու անդամի 2573 թեկնածու։ Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնում առաջադրվել է 5 թեկնածու՝ Դավիթ Սարգսյան, Արայիկ Ավանեսյան, Արմեն Հակոբյան, Արեգ Ավագյան, և Գրիգորի Սահակյան:

«Ինձ ուրախացնում է, որ երիտասարդներ են մեր ավագանու թեկնածուները,և կարծում եմ, որ նրանք փորձառուների հետ Ստեփանակերտը կզարգացնեն։ Մեր քաղաքը ոչ միայն կերպարանափոխվել է, այլ նաև նոր երանգ է ստացել, ու նոր քաղաքապետը պետք է ունակ լինի զարգացման դինամիկան պահպանելու»,–ասաց նա։

Բակո Սահակյանի խոսքով` ցանկացած ընտրություն երկրի առաջընթացն ապահովելու նոր հնարավորություն է։

Եթե սեղանին փաստաթուղթ չկա, դա չի նշանակում, որ ԼՂ հարցում չենք բանակցում. Մնացականյան

Նախագահը նշեց նաև, որ սիրում է Ստեփանակերտը և տարիների ընթացքում ոլորտի պատասխանատուների հետ փորձել է քաղաքին հաղորդել այն ներուժը, որը, իբրև մայրաքաղաք, պետք է սնի ոչ միայն ստեփանակերտցիներին, այլև ամբողջ երկիրը:

Հիշեցնենք, որ ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրվել է 400-ից ավել դիտորդ: