Հանդերձարանը` հաղթանակից հետո, կամ ինչպես են էմոցիաներն արտահայտել ֆանտաստիկ խաղից հետո

Հայաստան–Բոսնիա և Հերցեգովինա խաղի արդյունքին վերաբերող իրենց ուրախությունն են սոցացանցերում արտահայտել հայտնի մարդիկ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի — Sputnik. Մեր հավաքականի հաղթանակից հետո ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հավաքականի տղաների հետ տոնել է այն։ Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում լուսանկար է հրապարակել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանը։

Հայտնել էինք, որ Եվրո-2020-ի ընտրական խաղում Հայաստանի հավաքականը 4։2 հաշվով հաղթեց Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականին։

Հայտնի մարդիկ իրենց ուրախությունն են արտահայտել Հայաստան–Բոսնիա և Հերցեգովինա խաղի` Հայաստանի ֆանտաստիկ հաղթանակի համար։

Մխիթարյանն առաջատարի պես տարավ թիմն իր հետևից, սևագործ աշխատանք կատարեց. Գյուլբուդաղյանց

Եգանյանի հրապարակած լուսանկարը հրապարակել է նաև ՀՖՖ–ի Facebook–յան էջն ու գրել. «Հանդերձարանը` հաղթանակից հետո»։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարն էլ գրառում է կատարել` շնորհակալություն հայտնելով հավաքականի տղաներին։ «Տղերք ջան, ապրե՛ք։ Հպարտ ենք ձեզանով։ Հենո ջան, գերազանց էր»,–գրել է նա։

«Հաղթանա՜կ»,–իր էմոցիաներն այսպես է արտահայտել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը` հրապարակելով տեսանյութ, թե ինչպես են հայ մարզասերները ոգևորում հայ ֆուտբոլիստներին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հրապարակել է մեր հավաքականի տղաների լուսանկարը ու գրել` շնորհավոր։

Հիշեցնենք, որ այսօր Մխիթարյանը դուբլի հեղինակ դարձավ` երկու անգամ գրավելով մրցակցի դարպասը։ 3–րդ գոլի հեղինակը Հովհաննես Համբարձումյանը դարձավ, իսկ մրցակիցը 4–րդն ինքնագոլ արեց։