Գոլառատ ֆուտբոլ. մեր հավաքականը 3 անգամ արդեն գրավել է հակառակորդի դարպասը

Այս պահի դրությամբ Հայաստանի հավաքականը հաղթում է Բոսնիա և Հերցոգովինային։ Հենրիխ Մխիթարյանը դարձավ նաև 2–րդ գոլի հեղինակ, իսկ 3–րդ անգամ դարպասը գրավեց Հովհաննես Համբարձումյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի — Sputnik. Հայաստան– Բոսնիա և Հերցեգովինա ֆուտբոլային հանդիպման 2–րդ խաղակեսը ևս շատ բուռն ու գոլառատ է անցնում։

Հենրիխ Մխիթարյանը նորից առաջ մղեց Հայաստանի հավաքականին, բայց ինչպես 1–ին գոլի ժամանակ, րոպեներ անց մերոնք պատասխան գնդակ ընդունեցին մեր դարպաս: Հանդիպման 66-րդ րոպեին, Հովհաննես Համբարձումյանից ստանալով գնդակը, մեր ընտրանու ավագը ներխուժեց տուգանային հրապարակ ու մխրճեց գնդակը բոսնիացիների դարպասի վերին անկյունը:

Բոսնիայի հավաքականի մարզիչը զգուշացնում է` Հայաստանի թիմին թերագնահատել չի կարելի

Սակայն ինչպես և առաջին խաղակեսում, մեր ուրախությունը երկար չտվեց: Երեք րոպե անց Ամեր Գոյակը նորից վերականգնեց հաշվի հավասարությունը: Բայց մերոնք նորից կամային հատկանիշներ դրսևորեցին ու 77-րդ րոպեին Հովհաննես Համբարձումյանը, արդեն ստանալով գնդակը Հենրիխ Մխիթարյանից, մեկ հպումով երրորդ գնդակն ուղարկեց հյուրերի դարպաս: Հաշիվն այս պահին 3։2 է։

Նշենք, որ Եվրո-2020-ին ընտրական J խմբի հերթական խաղում  Հայաստանի հավաքականը «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալել է Բոսնիայի և Հերցեգովինայի ընտրանուն:

«Հայաստան-Բոսնիա և Հերցեգովինա» ֆուտբոլային հանդիպման նախախաղային մարզումները. տեսանյութ

 

Հիշեցնենք, որ ընտրական խմբում բոսնիացիիները ունեն յոթ միավոր, իսկ մեր ընտրանին վաստակել է վեց միավոր: Այսինքն` հաղթանակի դեպքում մեր ընտրանին կշրջանցի բոսնիացիներին աղյուսակում ու կշարունակի պայքարը երկրորդ ուղեգրի համար: