ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի — Sputnik. Հայաստան– Բոսնիա և Հերցեգովինա ֆուտբոլային հանդիպումը շատ լավ սկսվեց հայ երկրպագուների համար։ Խաղի երրորդ րոպեին Տիգրան Բարսեղյանի փոխանցումից հետո Հենրիխ Մխիթարյանը առաջ մղեց Հայաստանի հավաքականին:
Բայց մեր թիմի ուրախությունը երկար չտրեց: Հյուրերի առաջատար ու ավագ Էդին Ջեկոն խաղի 11-րդ րոպեին վերականգնեց հաշվի հավասարակշռությունը:
Նշենք, որ Եվրո-2020-ին ընտրական J խմբի հերթական խաղում Հայաստանի հավաքականը «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալել է Բոսնիայի և Հերցեգովինայի ընտրանուն:
Հիշեցնենք, որ ընտրական խմբում բոսնիացիիները ունեն յոթ միավոր, իսկ մեր ընտրանին վաստակել է վեց միավոր: Այսինքն` հաղթանակի դեպքում մեր ընտրանին կշրջանցի բոսնիացիներին աղյուսակում ու կշարունակի պայքարը երկրորդ ուղեգրի համար: