ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի — Sputnik. Համացանցում է հայտնվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի և նրա դստեր` Անահիտ Ծառուկյանի պարի տեսագրությունը` վերջինիս հարսանիքի ժամանակ։
Հոր և դստեր պարի ժամանակ ելույթ է ունենում երգչուհի Սոնա Ռուբենյանը։
Հիշեցնենք, որ երեկ` սեպտեմբերի 7–ին, «Փարավոնում» կայացած հարսանեկան հանդիսությանը ներկա է եղել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 7–ին Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում տեղի է ունեցել Ծառուկյանի դստեր և գործարար Խաչատուր Սուքիասյանի որդու պսակադրությունը, իսկ հարսանեկան արարողությունը անցկացվել է «Փարավոն» ռեստորանում, որի արտաքին տեսքն ու լուսավորությունն ամբողջությամբ փոխել են:
Ռեստորանն արդեն երկու ամիս է փակ է. պատրաստվում էին էլիտար հարսանիքին: Հարսանեկան արարողությանը մասնակցելու համար արտասահմանից մեծ թվով հյուրեր են ժամանել, որոնց դիմավորել և տեղավորել էին հյուրանոցներում: Հարսանիքի տոնական մասը ապահովվել են հայ և օտարերկրյա կատարողները:
Հիշեցնենք, որ հարսի զգեստի դիզայները լիբանանցի աշխարհահռչակ Էլի Սաաբն է, որի ստեղծած զգեստների արժեքը տատանվում է 200-300 հազար դոլարի սահմաններում: ԶԼՄ–ների տվյալներով` հարսնացուն ժամանակ առ ժամանակ մեկնում էր Դուբայ զգեստը փորձելու համար:
Խաչատուր Սուքիասյանն իր կյանքի ամենասպասված օրը հրապարակել է որդու և նորահարսի լուսանկարը