Երևանում կողոպտել են Ստյոպա Սաֆարյանին

Նախկին պատգամավորին կողոպտել են իր տան մուտքի դիմաց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Երեկ՝ սեպտեմբերի 6-ին, Երևանում կողոպտել են ԱԺ նախկն պատգամավոր, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-ղեկավար, 46-ամյա Ստյոպա Սաֆարյանը։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

«Ժամը 22։50-ի սահմանում Սաֆարյանի բնակարանի մուտքի դռան մոտ 2 անծանոթ են մոտեցել նրան։ Մեկը հրել է մեջքից, մյուսը` Սաֆարյանի ձեռքից հափշտակել iPhone 8 բջջային հեռախոսը և փախել»,– գրում է կայքը։

Սաֆարյանի ահազանգով դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը։

Խոշոր վթար Երևանում. տուժածների թվում երեխաներ կան

Փաստի առթիվ նույն բաժնի հետաքննչական բաժանմունքում ավագ հետաքննիչ Նավասարդյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

12-ամյա աղջիկը տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է Արտաշատի հիվանդանոց