Երևանի քաղաքապետարանը սկսել է տեսակավորել աղբը. տեսանյութ

Համայնքային մեքենան ստվարաթուղթը կհավաքվի խանութներից ու այլ տնտեսվարողներից և կհանձնի վերամշակողին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետարանը աղբահանության կարգավորմանը զուգընթաց սկսում է աղբի տեսակավորման գործընթացը: Այդ մասին Facebook-ի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Սկսում ենք ստվարաթղթի տեսակավորումից. քաղաքապետարանին պատկանող մեքենան կսկսի աղբը հավաքել տնտեսվարողներից, խանութներից և այն կհանձնի վերամշակող ընկերությանը»,- նշել է Կարապետյանը:

Աղբակույտեր և գարշահոտ. մինչև երբ են խավարասերներն ու առնետները «վխտալու» Երևանում

Նախագիծն առայժմ իրականացվում է Դավթաշեն վարչական շրջանում: Ըստ Կարապետյանի` մի քանի շաբաթում հավաքվել է բավականաչափ ստվարաթուղթ, որն աղբամաններում զգալի տեղ է զբաղեցնում:

Կարինե Դանիելյան. Հայաստանում աղբի վերամշակումը ստվերային բիզնես է

Շուտով ստվարաթղթից բացի կսկսվի նաև աղբի այլ (ապակի, պլաստիկե շշեր և այլն) տեսակավորման գործընթացը:

Հիշեցնենք, որ աղբահանության խնդիրը Երևանում սրվեց այս ամառ, երբ Երևանի քաղաքապետարանի և աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք» ընկերության միջև խնդիրներ առաջացան։ «Սանիթեք» ընկերությունը մեղադրվում է խոշոր չափի հարկեր չվճարելու մեջ։ «Սանիթեք ինթերնեյշնլ» ՍՊԸ և «Սանիթեք» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղի վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրեական գործ է հարուցվել դեռևս փետրվարի 22-ին։

Հետ եմ կանչել տղաներին ու խնդրել, որ աղբը նետեն աղբամանը. Հայկ Մարության

Քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված անձինք չկան:

Քրեական գործի նախաքննության ընթացքում «Սանիթեք» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղի և «Սանիթեք ինթերնեյշնլ» ՍՊ ընկերության իրավախախտումների ծավալը պարզելու համար նշանակվել են համալիր հարկային ստուգումներ, որոնք դեռ ընթացքի մեջ են: