ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանը Facebook-ի իր էջում հրապարակել է որդու` Ալբերտի և Գագիկ Ծառուկյանի դստեր՝ Անահիտի ամուսնական առաջին լուսանկարը: Գործարարը խոստովանել է, որ որդու ամուսնությանը երկար է սպասել:
Երկու էլիտար հարսանիք. մեկը` վերջերս փոթորիկ առաջացրած Գևորգ Թամամյանինն է. «Հրապարակ»
«Այսօր իմ կյանքի ամենանշանակալի և սպասված օրերից մեկն է: Ամուսնանում է որդիս՝ Ալբերտը: Ապրումներն ու հույզերը, որ զգում եմ, կհասկանան միայն որդիներին թագն ու պսակի հասցրած հայրերը: Որդի՛ս, հայրական օրհնանքս քեզ և քո ընտրյալ գեղեցկուհուն: Հավերժական սեր, երջանկություն և առողջություն եմ մաղթում ձեզ: Թող Աստված օրհնի ձեր միությունը»,-լուսանկարին կից գրել Է Սուքիասյանը:
Ծառուկյանը չգիտի` դստեր հարսանիքին Սերժ Սարգսյանին հրավիրի, թե Փաշինյանին. «Իրատես»
Նշենք, որ այսօր կայացավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի դստեր` Անահիտ Ծառուկյանի և Խաչատուր Սուքիասյանի որդու` Ալբերտ Սուքիասյանի պսակադրությունը: Ըստ տեղեկությունների՝ խնջույքին հրավիրվածների ցանկում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ հարսի զգեստի դիզայները լիբանանցի աշխարհահռչակ Էլի Սաաբն է, որի ստեղծած զգեստների արժեքը տատանվում է 200-300 հազար դոլար: ԶԼՄ–ների տվյալներով` հարսնացուն ժամանակ առ ժամանակ մեկնում էր Դուբայ զգեստը փորձելու համար: