ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Երեկ Վանաձորում վեճի հետևանքով 20–ամյա երիտասարդի են դանակահարել: Sputnik Արմենիայի տեղեկություններով` երիտասարդը Վանաձորի հիվանդանոց է տեղափոխվել: Վնասվածքը կրծքավանդակի հատվածում է։
Ըստ շրջանառվող լուրերի՝ Տիգրան Մեծի փողոցում միջանձնային հարցերի շուրջ վեճ է տեղի ունեցել դանակահարվածի և մի երիտասարդի միջև:
Արնաշաղախ վիճակում, տարբեր վնասվածքներով «Գյումրի» ԲԿ երկու տղամարդ են տեղափոխվել
Վեճն ավարտվել է դանակահարությամբ: Քաղաքում խոսում են, որ տեղի ոստիկաններն արդեն պարզել են դանակահարողի ինքնությունը և որոնում են նրան:
Երևանում 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան երեխայի ծնողներն օգնության կարիք ունեն