Ինչպես պատմել է տեսագրության հեղինակը, նրա շները սկսել են շատ բարձր հաչալ փողոցում, և նա գնացել է տեսնելու՝ ինչ է կատարվում։ Կինն այնտեղ օձ է տեսել, բայց չի ուզել, որ տուժեն թե՛ իր շները, թե՛ սողունը։
Կինը խուճապի է մատնվել և սկսել է գոռալ, այդ պատճառով շները որոշել են պաշտպանել տիրուհուն և չեն թողել, որ օձը հեռանա։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է օձը սողում խոտի վրայով, իսկ կինը ճչում է՝ դիմելով շանը․ «Ո՛չ, Ջորջ, ո՛չ»։ Բայց Ջորջն իսկական պաշտպանի նման հարձակվում է սիրելի տիրուհուն նեղացնողի վրա։ Արդյունքում նա մռնչում է օձի վրա, իսկ օձը նետվում է նրա կողմը՝ վախեցնելով խայթոցով։
Փոքրիկը չգիտի մահացու վտանգի մասին և խաղում է հսկա օձի հետ. տեսանյութ
Բայց Ջորջը նույնպես ատամներ ունի, նա էլ կարող է կծել, ինչն էլ փորձում է անել։ Նրան օգնության է գալիս երկրորդ շունը։
Նրանք միասին հարձակվում են օձի վրա, Ջորջը կարողանում է բռնել սողունի պոչը և պատահմամբ նետում հենց տիրուհու կողմ։ Կինը ճչալով փախչում է, իսկ տեսագրությունը` ընդհատվում։
Հայկական իժի թույնը բուժում է մաշկի քաղցկեղը. չորս կանոն` թունավոր օձին զանազանելու համար