Փաշինյանը լուսանկար է հրապարակել Ծառուկյանի ու Սուքիասյանի զավակների հարսանիքից

Գագիկ Ծառուկյանի դստեր և Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանիքին մի շարք պաշտոնյաներ են ներկա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դուստրերի` Մարիամի, Շուշանի և Արփիի հետ ներկա է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և գործարար Խաչատուր Սուքիասյանի զավակների հարսանիքին։ Նա լուսանկար է հրապարակել instagarm—ի իր էջում։

Galatv–ն տեղեկացնում է, որ հանդիսությանը ներկա են ոչ միայն ՀՀ վարչապետը, այլ նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ու նույն խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը, ԲՀԿ-ական գրեթե բոլոր պատգամավորները:

Խաչատուր Սուքիասյանն իր կյանքի ամենասպասված օրը հրապարակել է որդու և նորահարսի լուսանկարը

Անահիտ Ծառուկյանի և գործարար Խաչատուր Սուքիասյանի որդու՝ Ալբերտ Սուքիասյանի հարսանեկան արարողությունը այս պահին ընթանում է «Փարավոն» ռեստորանային համալիրում։

Ծառուկյանը չգիտի` դստեր հարսանիքին Սերժ Սարգսյանին հրավիրի, թե Փաշինյանին. «Իրատես»