«Մեզ համար շատ դժվար է լինելու Հայաստանի հետ խաղում». Ռոբերտ Պրոսինեչկի

Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի գլխավոր մարզիչը նկատել է Հայաստանի հավաքականի առաջընթացը, իսկ թիմի առաջատար հարձակվողը հուսով է, որ Մխիթարյանը չի կարողանա իր բոլոր հմտությունները ցուցադրել սպասված խաղում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտ Պրոսինեչկին դիտել է Հայաստանի հավաքականի վերջին երկու հանդիպումները և համոզվել, որ Սարաևոյում կայացած առաջին խաղի հետ համեմատ Հայաստանի հավաքականը զգալի առաջընթաց ունի։ Պրոսինեչկին այս մասին ասաց այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ։

«Թիմը շատ կոմպակտ պաշտպանվում է, լավ է տիրապետում հակագրոհների տակտիկային և միևնույն ժամանակ շատ վտանգավոր է ընդհանարապես գրոհների ընթացքում։ Անկասկած, յուրաքանչյուր թիմ խաղադաշտ է դուրս գալիս հաղթանակի համար, բայց վաղը մեզ համար շատ դժվար է լինելու Հայաստանի հետ խաղում»,– ասաց նա։

Հավաքականի առաջատար հարձակվող Էդին Ջեկոն էլ, որը խաղում է «Ռոմայում», խոսեց Հենրիխ Մխիթարյանի մասին։

«Մեզ համար շատ դժվար է լինելու Հայաստանի հետ խաղում». Ռոբերտ Պրոսինեչկի

«Շատ ուրախ եմ,որ Մխիրթարյանի պես ֆուտբոլիստը տեղափոխվել է «Ռոմա», որովհետև ես հարձակվող եմ, և Հենրիխը կարող է թիկունքից շատ օգնել»,– ասաց նա` միևնույն ժամանակ հույս հայտնելով, որ Հենրիխն իր լավագույն որակաները չի կարողանա դրսևորել վաղվա խաղում։

Էմոցիոնալ լուսանկարներ. ինչպես էին աղոթում և պայքարում Հայաստան-Իտալիա խաղի ժամանակ

Խոսելով մեր հավաքականի նախորդ` Իտալիայի հավաքկանի հետ խաղի մասին` Ջեկոն նշեց` եթե չլիներ Ալեքսանդր Կարապետյանի հեռացումը, իտալացիների համար խաղը կարող էր դասավորվել ավելի դժվար, և միգուցե այլ արդյունք լիներ։

Ադրբեջանցին դարձել է 2019թ-ի ամենազվարճալի ինքնագոլի հեղինակը. տեսանյութ

Եվրո-2020-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 8-ին մրցելու է Բոսնիա և Հերցեգովինայի հետ: Հայաստան-Բոսնիա և Հերցեգովինա հանդիպումը կմեկնարկի ժամը 17-00-ին:

Հիշեցնենք` օգոստոսի 5-ին Երևանի Հանրապետական մարզադաշտում կայացավ Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան–Իտալիա ֆուտբոլային հանդիպումը, որն ավարտվեց 1։3 հաշվով՝ հօգուտ Իտալիայի հավաքականի: Խաղի սկզբում՝ 11–րդ րոպեին, Հայաստանի հավաքականից միակ գոլի հեղինակ դարձավ Ալեքսանդր Կարապետյանը, որը, սակայն, առաջին խաղակեսի ժամանակ էլ կարմիր քարտ ստացավ ու լքեց խաղադաշտը։

Գրազ են եկել ու կռվի բռնվել. ինչպես է հայ ֆուտբոլիստը հաղթել վան Դեյքին