«Մեր հավաքականը Բրազիլիան կամ Իսպանիան չէ». ինչպես է Հայաստանի հավաքականը լրացնում բացը

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչն ու ֆուտբոլիստները վստահ են, որ Իտալիայի հետ խաղում կրած պարտությունից հետո ուժերը վերականգնվել են և իրենք պատրաստ են պայքարելու հաղթանակի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik.Հայաստանի ֆուտբոլի հավաքականի անդամները գլուխները չեն կախել Իտալիայի հետ խաղում պարտվելուց հետո ու պատրաստ են Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի հետ վաղվա հանդիպմանը։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց հավաքականի կիսապաշտպան Կամո Հովհաննիսյանը:

«Իտալիայի հետ հանդիպումը շատ ծանր էր, բայց բոլորը հասկանում են, որ պատվով են անցկացրել հանդիպումը»,– ասաց նա։

«Մեր հավաքականը Բրազիլիան կամ Իսպանիան չէ». ինչպես է Հայաստանի հավաքականը լրացնում բացը

Ֆուտբոլիստի խոսքով` ինչպես բոլոր մրցակիցների հետ խաղերում, այնպես էլ Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի հետ խաղում հաղթելու հնարավորությունները 50/50 են գնահատում։

«Մեր հավաքականը Բրազիլիան կամ Իսպանիան չէ, որ պարզապես դուրս գա խաղադաշտ և հաղթի կարգի հաշվին, բայց մենք այդ բացը լրացնում ենք նվիրվածությամբ, մեկը մյուսին փոխօգնությամբ ու հաղթանակի հասնելու մեծ ցանկությամբ։ Այս գործոները վաղն էլ մեր հավաքականը կօգտագործի` հաղթանակի հասնելու համար»,– ասաց նա։

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցն էլ նշեց, որ վաղվա խաղում, իհարկե, զգացնել կտա Ալեքսանդր Կարապետյանի կորուստը (նա որակազրկվել է և այս խաղին չի մասնակցելու. խմբ), բայց մեր հավաքականում կան նաև այլ ֆուտբոլիստներ, որոնք կխաղան հարձակման գծում։

«Մեր հավաքականը Բրազիլիան կամ Իսպանիան չէ». ինչպես է Հայաստանի հավաքականը լրացնում բացը

Գլխավոր մարզիչը ֆուտբոլիստների վերջնական կազմի հարցում կկողմնորոշվի վաղն առավոտյան։

«Մեզ համար շատ դժվար է լինելու Հայաստանի հետ խաղում». Ռոբերտ Պրոսինեչկի

«Շատ լավ հասկանում եմ` թիմը ծանր պարտություն կրեց Իտալիայի հետ խաղում, բայց հավաստիացնում եմ, որ մոտիվացիան ոչ մի կետով էլ չի նվազել։ Վաղն էլ կձգտենք գեղեցիկ ու հարձակողական ֆուտբոլ ցուցադրել և հասնել հաղթանակի։ Մենք մշտապես պետք է կատարելագործվենք և տրամադրվենք մեր մրցակիցների յուրաքանչյուրի դեմ առաջիկա խաղերին։ Հիմա տրամադրվում ենք Բոսնիայի դեմ խաղին և մոռանում ամեն ինչ»,–ասաց նա։

Ադրբեջանցին դարձել է 2019թ-ի ամենազվարճալի ինքնագոլի հեղինակը. տեսանյութ

Եվրո-2020-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 8-ին մրցելու է Բոսնիա և Հերցեգովինայի հետ: Հայաստան-Բոսնիա և Հերցեգովինա հանդիպումը կմեկնարկի ժամը 17։00-ին:

Հիշեցնենք` օգոստոսի 5-ին Երևանի Հանրապետական մարզադաշտում կայացավ Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան–Իտալիա ֆուտբոլային հանդիպումը, որն ավարտվեց 1։3 հաշվով՝ հօգուտ Իտալիայի հավաքականի: Խաղի սկզբում՝ 11–րդ րոպեին, Հայաստանի հավաքականից միակ գոլի հեղինակ դարձավ Ալեքսանդր Կարապետյանը, որը, սակայն, առաջին խաղակեսի ժամանակ կարմիր քարտ ստացավ ու լքեց խաղադաշտը։

Գրազ են եկել ու կռվի բռնվել. ինչպես է հայ ֆուտբոլիստը հաղթել վան Դեյքին