ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Երևանի կենտրոնում այս գիշեր կրակոցներ են հնչել։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` թիրախը եղել է Հյուսիսային պողոտայում գտնվող «Խրոնոգրաֆ» թանկարժեք ժամացույցների խանութը։
Մի երիտասարդ հրազենով կրակել է ապակիներին, ամենայն հավանականությամբ` գողություն կատարելու համար։
Խոշոր վթար Երևանում. տուժածների թվում երեխաներ կան
Ոստիկանները լսել են ձայները, վրա հասել ու բռնել կրակողին։ Դեպքի մանրամասները պարզվում են։
Արծվաբերդի ձեռնոցի գործարանի 19-ամյա աշխատակիցն ընկել է վերելակի հորանը