«Ադեկվադն» արդեն կուսակցություն է. ո՞վ է Դանիելյանի համար նախընտրելի ընդդիմադիրը

«Ադեկվադի» ղեկավարը կարծում է, որ Հայաստանում ձևավորված քաղաքական թատրոնում կան բազմաթիվ դերասաններ, ընդ որում` հաճախ նույն դերասանը մի քանի դեր է խաղում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. «Ադեկվադը» 109-րդ կուսակցությունն է Հայաստանում։ «Ադեկվադ» հասարակական կազմակերպության ղեկավար Արթուր Դանիելյանն այս մասին հայտարարեց այսօր` ելույթ ունենալով «Ադեկվադ» նորաստեղծ կուսակցության հիմնադիր համագումարում։

Ոչ ադեկվա՞տ, թե՞ լավատեսական. քաղաքական ուժերը՝ բյուջեի մասին

«Մենք չենք լինելու այդ թատրոնի հերթական դերասանը, մեր դերը հանդիսատեսի ձեռքից բռնելը և թատրոնից դուրս գալն է, կուսակցության ստեղծումը մարտավարական հնարք է ընդամենը»,-ասաց Դանիելյանը:

Նրա խոսքով՝ ՀՀ-ում գործող բազմաթիվ կուսակցությունների միջև մեծ տարբերություն չկա:

Ինչ-որ բան այն չէ. Փաշինյանի, Զբաղվածության ծառայության ու ԱՎԿ-ի թվերն իրար չեն բռնում

«Հայաստանի քաղաքական դաշտն առնվազն վերջին 30 տարվա ընթացքում թատրոն է եղել: «Ադեկվադ» կուսակցության դերը հենց այն է, որ ժողովրդին, մարդկանց այս ամեն ինչը հասցնենք»,-ասաց նա:

«Ադեկվադի» ղեկավարի խոսքով՝ հաջողություններ ունեցող երկրներում կարողացել են անել այնպես, որ երկրները ղեկավարեն արժանիքներ ունեցող մարդիկ: Նրա խոսքով` Հայաստանում քաղաքական պրոցեսի կարիք դեռ չկա:

«Ինձ թվում է՝ ինչքան էլ վնասակար լինի Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, քաղաքակրթական առումով այն շատ օգտակար է,– ասաց նա` անդրադառնալով նաև ընդդիմության թեմային,– եթե լինի ընդդիմություն, ինձ համար Միքայել Մինասյանի թեկնածությունը ոչ թե առավել ընդունելին է, այլ ինքն ամենապատրաստվածն է այս պահին»:

Ինչ վերաբերում է քաղաքական այլ ուժերի հետ համագործակցությանը, ապա Դանիելյանը դժվարացավ ասել՝ համագործակցություն կլինի, թե ոչ, բայց շեշտեց` եթե լինի, ապա միայն գաղափարական հենքի վրա:

Հիշեցնենք, որ «Ադեկվադ» հասարակական նախաձեռնությունը դեռ մայիսին էր հայտարարել կուսակցություն դառնալու մասին` պատճառաբանելով, որ սեփական քաղաքական միավորի ստեղծումն օրհասական է` հաշվի առնելով ներկա քաղաքական համակարգի սնանկությունը։

Փաշինյանը` Երևանի «Մարությանի» թեկնածու, կամ ուր կորավ 65 հազարով նստարան արտադրող ընկերությունը