ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի — Sputnik. Սիրիայի հակաօդային ուժերի ստորաբաժանումները Համա նահանգում ահաբեկիչների երեք անօդաչու թռչող սարք են խոցել։ Այս մասին հաղորդում է SANA գործակալությունը։
Ինչպես նշում է գործակալությունը՝ հղում անելով ռազմական աղբյուրին, անօդաչու սարքերի մեջ եղել են պայթուցիկ նյութեր, և դրանք պատկանել են ահաբեկչական խմբավորումներին։
Գրոհայինները դրանով փորձել են հարձակում գործել կառավարական զորքերի դիրքերի վրա` Համա նահանգի Սահել ալ Գաբ շրջանում։ Ըստ տվյալների՝ զոհեր չկան։
Նշենք, որ վերջին շրջանում Սիրիայի կառավարական բանակը հաջող գործողություններ է անցկացնում՝ հետ մղելով գրոհայիններին։ Վերջերս զորքերն ահաբեկիչներից ազատագրել են Իդլիբ նահանգի Խան Շեյխուն քաղաքը։
«Հսկայական աշխատանք է». Շոյգուն կարևորում է Հայաստանի օգնությունը Սիրիայի բնակչությանը