Ռիտա Սարգսյանն ու Լևոն Քոչարյանը ներկա են եղել Նունե Եսայանի ծննդյան տոնակատարությանը

Հայտնի երգչուհին իր ծննդյան տարեդարձը նշել է մեծ շուքով: Միջոցառմանը մասնակցել են ինչպես երգչուհու հարազատները, այնպես էլ հայկական շոուբիզնեսի ներկայացուցիչները, հայտնի մարդիկ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի — Sputnik. Հայտնի երգչուհի Նունե Եսայանը երևանյան ռեստորաններից մեկում նշել է ծննդյան 50-ամյակը։

Նորաոճ գեղեցկուհիները. Նունե Եսայանն Էլինա Ջանիբեկյանի հետ լուսանկար է հրապարակել

Միջոցառմանը մասնակցել են ինչպես երգչուհու հարազատները, այնպես էլ հայկական շոուբիզնեսի ներկայացուցիչները։

Հրավիրվածների թվում են եղել երգիչ Արսեն Գրիգորյանը, հաղորդավար Ավետ Բարսեղյանը, դերասանուհի Դիանա Մալենկոն, երգիչ Արամեն, դերասան, հումորի մեծ վարպետ Աշոտ Ղազարյանը:

Ռիտա Սարգսյանն ու Լևոն Քոչարյանը ներկա են եղել Նունե Եսայանի ծննդյան տոնակատարությանը

Armenianpaparazzi-ի Instagrami-ի էջում հրապարակված լուսանկարներից պարզ է դառնում, որ ծննդյան տոնակատարությանը մասնակցել են նաև ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տիկինը` Ռիտա Սարգսյանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանն ու նրա կինը` հայտնի երգչուհի Սիրուշոն։

Նշենք, որ Նունե Եսայանը ծնվել է 1969 թվականի օգոստոսի 5-ին Երևանում: 1986-ին ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ: Զուգահեռ հաճախել է ժողովրդական երգերի սիրողական խումբ։ 1987 թվականին որոշել է փոխել մասնագիտական ուղղությունը և 1988 թվականին ընդունվել Երևանի ջազի և փոփ արվեստի պետական ​​քոլեջ: Նրա առաջին ուսուցիչներն էին կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը և ջազ երգչուհի Տաթևիկ Հովհաննիսյանը: Նա թողարկել է ավելի քան 10 սկավառակ, բազմաթիվ համերգներ է ունեցել ինչպես հանրապետությունում, այնպես էլ արտերկրում: Եսայանը Հայաստանի վաստակավոր արտիստ է:

Ինչպես է Նունե Եսայանը կարողանում վառ պահել իր և Ավո Խալաթյանի մեծ սերը

Երգչուհին ամուսնացած է հաղորդավար Ավո Խալաթյանի հետ, ունի մեկ որդի և մեկ դուստր։ Նունեի և Ավոյի միությունը մոտ 11 տարի առաջ է ձևավորվել, բայց ինչպես լրատվամիջոցներին տված իր հարցազրույցներում հավաստիացրել է երգչուհին, իրենք այսօր էլ երջանիկ են այնպես, ինչպես ամուսնության առաջին տարիներին և ապրում են երբևէ միմյանցից չբաժանվելու հույսով՝ առավել ևս հիմա, երբ նրանց շրջապատում են իրենց հիասքանչ զավակները:

Նունե Եսայանը 3-ամյա դստերը վարժեցնում է գլամուրային կյանքին