ՌԱԴԻՈ

«Կառավարության եզրակացությունը հակասում է հաշմանդամ երեխաների լավագույն շահին». Էդուարդ Իսրայելյան

ՄԻՊ գրասենյակի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Էդուարդ Իսրայելյանը Sputnik Արմենիայի «Մութ անկյուն» հաղորդման շրջանակում անդրադարձել է «Հայկական Կարիտաս» կազմակերպության «Երեխաների քաղաք» ծրագրի վերաբերյալ ՀՀ կառավարության կողմից տրված դրական եզրակացությանը։
Sputnik

Սոցիալական տարբեր խմբերին պատկանող և հաշմանդամություն ունեցող երեխաներին իրենց համայնքներից տեղափոխելը և նրանց համար հատուկ կառուցվող բնակավայրում տեղավորելը հակասում է համայնքում ապրելու հավասար իրավունքին («Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիա)։ Այդ մասին Sputnik Արմենիայի «Մութ անկյուն» հաղորդման շրջանակում ասաց ՄԻՊ գրասենյակի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Էդուարդ Իսրայելյանը։

Մարինա Ադուլյան. հաշմանդամ երեխային հոգ տարեք ընտանիքում

Ըստ Իսրայելյանի՝ քաղաքի կառուցումը հակասում է նաև ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի «Երեխայակենտրոն քաղաք» ծրագրի սկզբունքներին: «Երեխայակենտրոն քաղաք» ստեղծելը չի նախատեսում մեկուսացած բնակավայրերի կառուցում: 

Սահմանափակ հնարավորությունների պայմաններում ապրող երեխաների և հաշմանդամություն ունեցող երեխաների մասնակցությամբ կրթությունը խնդրահարույց է նաև երեխաների ներառականության տեսանկյունից: 

«Ծրագրի իրականացումն այս տարբերակով կնպաստի հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով երեխաների նկատմամբ կարծրատիպերի խորացմանը, հետևաբար, կառավարության եզրակացությունը միանշանակ հակասում է նշված երեխաների լավագույն շահին»,- նշում է Իսրայելյանը: 

«Պետք չէ ստեղծել քաղաք, որը կպիտակավորի երեխաներին». պահանջում են չեղարկել որոշումը

ՄԻՊ գրասենյակն արդեն իսկ իր մտահոգություններն ու դիտարկումները փոխանցել է ՀՀ կառավարությանը՝ հույս հայտնելով, որ ծրագիրն այս տարբերակով կչեղարկվի: