ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի — Sputnik. Համացանցում է հայտնվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի դստեր` Անահիտ Ծառուկյանի և խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանի որդու` Ալբերտ Սուքիասյանի հարսանեկան առաջին պարի տեսագրությունը։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ հանդիսությանը ներկա է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում տեղի է ունեցել Ծառուկյանի դստեր և Սուքիասյանի որդու պսակադրությունը, իսկ հարսանեկան արարողությունը անցկացվում է «Փարավոն» ռեստորանում, որի արտաքին տեսքն ու լուսավորությունն ամբողջությամբ փոխել են:
Խաչատուր Սուքիասյանն իր կյանքի ամենասպասված օրը հրապարակել է որդու և նորահարսի լուսանկարը
Ռեստորանն արդեն երկու ամիս է` փակ է. պատրաստվում էին էլիտար հարսանիքին: Հարսանեկան արարողությանը մասնակցելու համար արտասահմանից մեծ թվով հյուրեր են ժամանել, որոնց արդեն դիմավորել և տեղավորել են հյուրանոցներում: Հարսանիքի տոնական մասը կապահովեն հայ և օտարերկրյա կատարողները, որոնց անունները դեռ հայտնի չեն:
Ծառուկյանը չգիտի` դստեր հարսանիքին Սերժ Սարգսյանին հրավիրի, թե Փաշինյանին. «Իրատես»
Հիշեցնենք, որ հարսի զգեստի դիզայները լիբանանցի աշխարհահռչակ Էլի Սաաբն է, որի ստեղծած զգեստների արժեքը տատանվում է 200-300 հազար դոլար: ԶԼՄ–ների տվյալներով` հարսնացուն ժամանակ առ ժամանակ մեկնում էր Դուբայ զգեստը փորձելու համար: