ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Քրեական հետախուզության գլխավոր վարչության (ՔՀԳ) ծառայողները հայտնաբերել են 2001 թվականից հետախուզվող, Վաղարշապատ քաղաքում հաշվառված 48-ամյա տղամարդուն։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
«ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ սպանության, բանդիտիզմի և պաշտոնատար անձի կոչումը կամ իշխանությունն ինքնակամ յուրացնելու մեղադրանքով 2001 թվականից հետախուզվող տղամարդը գտնվում է Մոսկվայում»,– նշված է հաղորդագրության մեջ։
Կրակոցներ Հյուսիսային պողոտայում. թիրախում է եղել թանկարժեք ժամացույցների խանութը
ՔՀԳ ծառայողները, համագործակցելով Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության գործընկերների հետ, հայտնաբերել են հետախուզվողին, որը սեպտեմբերի լույս 7-ի գիշերը ոստիկանների ուղեկցությամբ Մոսկվայից տեղափոխվել է Երևան։
Խափանման միջոցը՝ կալանք:
Երևանում 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան երեխայի ծնողներն օգնության կարիք ունեն