Երևանում բժիշկները փրկել են կնոջ կյանքը. նա տասնյակ դեղահաբեր էր խմել

Կինը ինչ-ինչ պատճառներով փորձել է կյանքին վերջ տալ՝ խմելով մի քանի տասնյակ դեղահաբեր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի — Sputnik. Երևանում բժիշկները փրկել են մոտ 40-ամյա մի կնոջ կյանք, որն ինքնասպանության փորձ էր կատարել։

Ողբերգական ավտովթար Վայոց Ձորում. վարորդը տեղում մահացել է

Sputnik Արմենիայի տեղեկություններով`երեկ` սեպտեմբերի 5–ի երեկոյան, կինը տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն։

Ըստ շրջանառվող որոշ տվյալների՝ կինը ինչ-ինչ պատճառներով փորձել է կյանքին վերջ տալ՝ խմելով մի քանի տասնյակ դեղահաբեր։

Այս պահին այդ ծայրահեղ քայլին դիմելու հստակ վարկած չի շրջանառվում։ Իրավապահները պարզում են հանգամանքները։