Սմերչ, թե... Արծրուն Հովհաննիսյանի հրապարակած լուսանկարները հարցեր են առաջացրել

ՊՆ խոսնակի հրապարակումից հետո մարդիկ սկսել են ենթադրություններ անել, թե ինչ կա արկղերում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը բեռնատարների լուսանկարներ է հրապարկել Facebook սոցիալական ցանցի իր էջում։

«Օրը լավ լուրերով սկսենք...»,– գրել է նա։

Մեկնաբանությունները չեն ուշացել։ Մարդկանց հետաքրքրել է, թե ինչ կա բեռնատարների թափքերում դրված արկղերում։

«Սմերչ ... արկղերի չափը մատնող ա», «Ջան, մենք հզոր ենք», – գրել են օգտատերերը։

Ինչպես «Մոսկվան վրեժ լուծեց Երևանից», կամ ադրբեջանական մի ապատեղեկատվության պատմություն

Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ ՊՆ–ն պարզապես նոր բեռնատարներ է ստացել, որոնց լուսանկարներն էլ հրապարակել է Facebook–ում։

Ռազմական անակնկալներ․ ի՞նչ էր ակնարկում Դավիթ Տոնոյանը