Նոր ասոցիացիա. այն կզարգացնի հայ-ռուսական բիզնես կապերը

Հիմնադիրների կազմում են «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը, ռուսաստանցի գործարարներ Արթուր Ջանիբեկյանը, Վարուժան Արտենյանը, Հայկ Իգնատյանն ու Արմեն Շահազիզյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի - Sputnik. Հայ գործարարները ռուսական բիզնեսի հետ կապերը զարգացնելու ու ամրապնդելու համար ասոցիացիա են հիմնել։ Այս մասին հայտնում է «Տաշիր» ընկերությունների խմբի մամուլի ծառայությունը։

ՀՀ-ՌԴ հարաբերությունները պետք է զարգանան արժանապատվության ու հարգանքի հիմքի վրա. Փաշինյան

«Ռուսաստանը եղել ու մնում է Հայաստանի գլխավոր ռազմավարական գործընկերներից մեկը։ Համագործակցությունը փոքր ու միջին բիզնեսի ոլորտում չափազանց կարևոր է հայ-ռուսական հարաբերությունների զարգացման համար։ Հայ գործարարների ասոցիացիայի նպատակն է լինելու ամրապնդել առևտրատնտեսական հարաբերությունները երկու երկրների գործարարների միջև», – «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր ու նախագահ Սամվել Կարապետյանի խոսքերն է մեջբերվում հաղորդագրության մեջ։

Նրա խոսքով` նման ասոցիացիայի ստեղծումը կարող է միավորել գործընկերների ջանքերը առևտրական փոխհարաբերությունների գործում ու հանգեցնել երկու երկրների գործնական շրջանների սերտ համագործակցությանը։

Կարապետյանից բացի ասոցիացիայի հիմնադիրների են «Ավիլոն» ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահ Կամո Ավագումյանը, Comedy Club Production–ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը, «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Վարուժան Արտենյանը, «Ֆորա Բանկի» տնօրենների խորհրդի նախագահ Հայկ Իգնատյանն ու «Լուդինգ» ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Շահազիզյանը։

Հարությունով. «Հայ-ռուսական ռազմաարդյունաբերական համագործակցությունն այլընտրանք չունի»

«Տաշիր» ընկերությունների խումբը բազմապրոֆիլային ընկերություն է, որը հիմնվել է 1999 թվականին ու ավելի քան 200 ընկերություն է միավորում ռուսական տնտեսության տարբեր սեկտորներում, այդ թվում` շինարարական, դևելոփմենթ ու ժամանցի ինդուստրիայում։