«Իմ քայլը» խմբակցությունը նիստ է գումարել. ներկա է նաև Փաշինյանը. տեսանյութ

Խմբակցության անդամները նիստն անցկացնում են ՔՊ–ի կենտրոնական գրասենյակում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամները նիստ են գումարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում: Նիստին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին։

ArmDaily.am–ի փոխանցմամբ` քիչ առաջ շենքից դուրս է եկել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, առանց որևէ մեկնաբանություն տալու արագ հեռացել է, բայց հետո նորից վերադարձել։