«Հայաստանի Հանրապետությունը քրեական հեղինակությունների համար չէ». Ալեն Սիմոնյան

Քրեական հեղինակությունների մասին օրենքի նախագծի ընդունումից հետո ՔԿՀ-ներում իրավիճակը լարվել է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik.Հայաստանի Հանրապետությունը քրեական հեղինակությունների համար չէ:

«Օրենքով գողերի» օդերը կփակեն. կառավարությունը նրանց պատժելու մեխանիզմ է մշակել

Այսօր «Իմ քայլը» խմբակցության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Եղիազարյան. ««Օրենքով գողերի» դեմ պայքարն առաջին գծում կարելի է ձախողված համարել»

Լրագրողի հարցին՝ երեկվանից լարված իրավիճակ է տիրում ՔԿՀ-ներում, շատերը դա կապում են քրեական հեղինակությունների մասին ընդունված օրենքի հետ, գիտի՞ այդ մասին, Սիմոնյանը պատասխանեց. «Ես տեղյակ եմ, որ իրավիճակը հիմա վերահսկվում է, և որևէ խնդիր չկա»:

Օրենք՝ «օրենքով գողերի» համար․ Փաշինյանի բռնած գործը երկու ավարտ կարող է ունենալ

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը օգոստոսի 29-ին հաստատել է ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին համապատասխան նախագիծը։ Նախատեսվում է քրեական պատասխանատվության ենթարկել քրեական աստիճանահարթակով բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու համար, ինչպես նաև քրեական ենթամշակույթ ստեղծելու, ղեկավարելու, մասնակցելու, ներգրավվելու ու պահպանելու համար։

«Օրենքով գողեր» և նախկին դատապարտվածներ. քանիսի հետ է ոստիկանությունը «շփվել». տեսանյութ

Նոր օրենքով քրեական պատասխանատվություն է նախատեսվում նաև քրեական աստիճանահարթակով բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց ինչ–ինչ հարցերով դիմողների համար։