Հայ հրշեջները կվերապատրաստվեն Ռուսաստանում. տեսանյութ

Դասընթացը կազմակերպվել է ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի հետ ԱԻՆ համագործակցության շրջանակներում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 10 աշխատակիցներ ՌԴ ԱԻՆ պետական հակահրդեհային ծառայության ակադեմիայում կմասնակցեն «Խոշոր քաղաքներում ինովացիոն տեխնոլոգիաների և հրդեհների մարման եղանակների կիրառումը» թեմայով վերապատրաստման դասընթացին:

«Չգիտեմ՝ ունեմ դրա իրավունքը, թե ոչ…». Ցոլակյանը մեքենա է նվիրել հոգնածության պատճառով վթարի ենթարկված 2 աշխատակցի

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, այն տեղի կունենա սեպտեմբերի 8-28–ը։

Դասընթացը կազմակերպվել է ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի հետ ԱԻՆ համագործակցության շրջանակներում՝ ՌԴ ԱԻՆ ուսումնական հաստատություններում և փրկարարական կենտրոններում ՀՀ ԱԻ նախարարության փրկարար ծառայության ծառայողների ուսուցման և վերապատրաստման պլանի համաձայն:

Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը, հաջողություն մաղթելով հայ փրկարարներին ուսման հարցում, մեծապես կարևորեց ՌԴ բարձրակարգ ԲՈՒՀ-երում վերապատրաստվելու հնարավորությունը: Տնօրենի խոսքով՝ յուրաքանչյուր փրկարար ՌԴ-ում կներկայանա ոչ թե որպես անհատ, այլև կներկայացնի Հայաստանը, ուստի՝ անհրաժեշտ է անել հնարավորինը՝ երկրի պատիվը բարձր պահելու համար:

Քաղաքացին պետք է գիտակցի, թե իր պահվածքն ինչպիսի ծանր հետևանքներ կարող է ունենալ. Փաշինյան