ՌԱԴԻՈ

Էստուկյան. «Խանութի ցուցափեղկերը դատարկ էին, բայց ում տունը մտնում էիր՝ լիքն էր, հագեցած»

«Ակոս» շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագրապետ Բագրատ Էստուկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսում է Հայաստանի կերպարնափոխության մասին` Խորհրդային Հայաստանից մինչև այսօր։
Sputnik
Էստուկյան. «Խանութի ցուցափեղկերը դատարկ էին, բայց ում տունը մտնում էիր՝ լիքն էր, հագեցած»

Էստուկյանը պատմում է, որ առաջին անգամ Հայաստան է եկել 1986թ, երբ Հայաստանը բարգավաճ երկիր էր, բայց փողոցներում նա չէր հանդիպում այն ավտոմեքենաները, որ կան հիմա։ Հայաստանն այդ ժամանակ շատ հարուստ երկիր էր,  ժողովուրդը հարուստ էր, բոլորի տները լիքն էին, իսկ խանութները դատարկ։

«Ես նույնիսկ զարմանում էի, մտնում էի մթերային խանութ և տեսնում, որ սառնարանի ցուցափեղկն ամբողջությամբ դատարկ է և միայն մեկ անկյունում մի խոշոր կտոր պանիր կա, որն արդեն կանաչել էր, բայց ում տուն էլ մտնում էիր՝ լիքն էր, հագեցած»,–պատմում է Էստուկյանը։

Ինչի համար են նախկին գործակալին դատապարտել Խորհրդային միությունում ու ԱՄՆ–ում. տեսանյութ

Էստուկյանը պատմում է, հաջորդ այցն արդեն 1995 էր՝ անկախության շրջանում։

«Հայաստանի դժվար տարիներն էին, ժողովրդի դեմքը խոժոռ էր, ժպիտ չէր մնացել մարդկանց երեսին, քաղաքը խավարի մեջ էր, ծանր տարիներ էին»,–ասում է Էստուկյանը։

2005, 2006, 2019թթ-ր․․․  հետզհետե Հայաստանը ուրախ երկիր է դառնում, երեխաներ ու երիտասարդ ընտանիքներ, ինչը մեծ ուրախություն է պարգևում։ Հատկապես հեղափոխությունից հետո, Էստուկյանի խոսքով, մարդիկ հույսով ու սպասումներով լեցուն են։ 

Նա խոսում է նաև ներգաղթի մասին․այն շենքում, որտեղ հիմա իրենց հյուրատունն է, ապրում է Մոսկվայից Երևան տեղափոխված մի ընտանիք․ նրանց երեխան արդեն առաջին դասարան է հաճախում։

«Ակոս» շաբաթաթերթի խմբագիրը նշում է, որ կարևորն  այստեղ ապրելը, արտադրելն ու  արարելն է, իսկ երևույթն արդեն նկատվում է։