«Երեխաների քաղաքը» մեկուսացած և առանձնացված չի լինելու. «Հայկական Կարիտասի» հայտարարությունը

«Հայկական Կարիտասը» պատրաստ է պատասխանել ընդունելի, ողջամիտ ձևաչափերով ցանկացած հարցման:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի — Sputnik. «Երեխաների քաղաք» անունն ունի զուտ սիմվոլիկ նշանակություն։ Ծրագիրն ամենեւին չի ենթադրում առանձնացված և մեկուսացած բնակավայրի հիմնում։

Անօթևաններն օթևան կունենան. Արարատի մարզում «Երեխաների քաղաք» է կառուցվելու

Այս մասին հայտարարություն է տարածել «Հայկական Կարիտաս» ՀԿ-ն՝ կոչ անելով բողոքի ցույցեր ու անկախ լսումներ կազմակերպելուց առաջ մտահոգություններով դիմել ուղիղ «Հայկական Կարիտաս» կազմակերպությանը։

««Հայկական Կարիտասը»  կարիք չունի արդարանալու, քանի որ մեր գործերը խոսում են մեր փոխարեն։ Սակայն, «Երեխաների քաղաք» նախագծի վերաբերյալ վերջին մեկ ամսվա ընթացքում հասարակության որոշ խմբերի կողմից բարձացված հարցերը և մեղադրանքները հրավիրում են մեզ այս փուլում ևս հասարակությանը առավել իրազեկել ծրագրի մանրամասների վերաբերյալ, ինչը նախատեսել էինք անել հաջորդ փուլերի ընթացքում՝ ելնելով այս բարդ ծրագրի մշակման և իրականացման տրամաբանությունից» ,-ասվում է կազմակերպության տարածած հայտարարության մեջ:

«Պետք չէ ստեղծել քաղաք, որը կպիտակավորի երեխաներին». պահանջում են չեղարկել որոշումը

«Երեխաների քաղաքի» հեղինակները նշում են, տարածքը, որը հատկացվելու է ծրագրի իրականացման համար, գտնվում է Արարատի մարզի Տափերական եւ Շահումյան համայնքների վարչական տարածքների միջնամասում՝ բնակելի տների անմիջական հարևանությամբ, և կառուցապատումից հետո կապ կդառնա երկու համայնքների միջև։

«Պետք չէ ստեղծել քաղաք, որը կպիտակավորի երեխաներին». պահանջում են չեղարկել որոշումը

Դրանից բացի, կառուցապատումը նախատեսված է իրականացնել որպես Շահումյան համայնքի վարչական տարածքի և հասցեավորման շարունակություն, իսկ մնացած հողատարածքները կմնան Տափերականի տարածքում:

Տուն, որը չկա. ի՞նչն է հուսահատության հասցրել գյումրեցի ընտանիքին

Կազմակերպության հաղորդագրության մեջ նշվում է, որ ծրագրի նախնական գաղափարի վերաբերյալ ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի, ինչպես նաեւ ՀՀ Կրթության, գիտության, սպորտի եւ մշակույթի նախարարություններից ստացել են առաջարկություններ՝ ընդհանուր նկարագության լրամշակման համար։

Լրամշակված ծրագիրը կներկայացվի ՀՀ Կառավարության հաստատմանը։