Երեկ՝ օգոստոսի 5-ին, Երևանի Հանրապետական մարզադաշտում կայացավ Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան–Իտալիա ֆուտբոլային հանդիպումը։ Այն ավարտվեց 1։3 հաշվով՝ հօգուտ Իտալիայի հավաքականի:
Խաղի սկզբում՝ 11–րդ րոպեին, Հայաստանի հավաքականից միակ գոլի հեղինակ դարձավ Ալեքսանդր Կարապետյանը, որը, սակայն, առաջին խաղակեսի ժամանակ էլ կարմիր քարտ ստացավ ու լքեց խաղադաշտը։
Փաշինյանը ներկա է Հայաստան-Իտալիա ֆուտբոլային հանդիպմանը. լուսանկար
Հանդիպման 28-րդ րոպեին Էմերսոնի գրագետ փոխանցումից հետո Անդրեա Բելոտտին խփեց պատասխան գնդակը և հաշիվը հավասարվեց: Դրանից հետո իտալացիները խփեցին ևս գնդակ:
Հայ երկրպագուները մեծ ոգևորությամբ ու խանդավառությամբ էին սպասում խաղին։ Դրա մասին էր վկայում նաև այն փաստը, որ բոլոր տոմսերը նախապես էին վաճառվել, իսկ «սև շուկայում» 1000 դրամանոց տոմսը կարելի էր ձեռք բերել 10–20 հազար դրամով։
Հայաստան–Իտալիա խաղի տոմսերը «թռցրել» են. 1000 դրամանոց տոմսը 20 հազարով են վաճառում
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա էր Եվրո 2020-ի ընտրական փուլի Հայաստան-Իտալիա ֆուտբոլային հանդիպմանը:
Հայաստանի հավաքականի հաջորդ խաղը տեղի կունենա սեպտեմբերի 8–ին, Բոսնիա Հերցեգովինայի թիմի հետ։