Արծվաբերդի ձեռնոցի գործարանի 19-ամյա աշխատակիցն ընկել է վերելակի հորանը

Տուժածը հոսպիտալացվել է Բերդ քաղաքի բժշկական կենտրոն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի — Sputnik. Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի ձեռնոցի գործարանում աշխատակիցն ընկել է նկուղային հարկ։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, «911» ծառայությունն ահազանգը ստացել է սեպտեմբերի 6-ին, ժամը 13:04-ին:

Դժբախտ պատահար Դավիթ Բեկի փողոցում. վրաերթի ենթարկված երկու տղամարդկանցից մեկը մահացել է

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ 2000 թ.-ին ծնված Սամվել Վ.-ն ընկել է վերելակի հորանը:

Փրկարարները տուժածին դուրս են բերել հորանից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է Բերդ քաղաքի բժշկական կենտրոն: