ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի — Sputnik. Մեկնարկել է Երևան քաղաքի պատմամշակութային դիմագծի պահպանմանը, վերականգնմանն ու արդիականացմանն ուղղված նոր ՝ ProfEye Challenge նախագիծը, որի շրջանակներում կհայտարարվի մրցույթ՝ Երևանի կոլորիտային և պատմություն ունեցող Մամուլի շենքի արտաքին տեսքի ռեստավրացիան իրականացնելու համար: Նախագիծն անցկացվում է ՀՀ Քաղաքաշինության պետական կոմիտեի հետ համատեղ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը:
«Այսօր ՀՀ կառավարությունը ընձեռել է բոլոր հնարավորությունները, որպեսզի մասնավոր սեկտորն իր ներգրավվածությունն ունենա բազմաթիվ նախագծերի իրականացման մեջ: Սա հրաշալի հնարավորություն է, որ մեր ճարտարապետները ցույց տան իրենց հնարավորություններն ու ճաշակը»,- ասաց Վերմիշյանը:
Ըստ կոմիտեի նախագահի ՝ մոտ ապագայում մեր հանրությունը կտեսնի Մամուլի շենքն ավելի գրավիչ ու հետաքրքիր տեսքով:
«Պրոֆ Ալ» ընկերության զարգացման գծով փոխտնօրեն Էդգար Ավետիսյանը ներկայացրեց մրցույթի կանոններն ու նպատակը:
Կստեղծվեն նոր աշխատատեղեր, մշակութային կոթողները կփրկվեն
«Այս նախագծով ուզում ենք մեր հանրության ուշադրությունը սևեռել պատմամշակութային այն շենքերին, որոնք վերակառուցման կարիք ունեն և գտնել հովանավորներ, ովքեր գումար կներդնեն հաղթող նախագծի իրականացման համար»,-ասաց Ավետիսյանը:
Բնության հուշարձանները գրեթե չեն պաշտպանվում. ի՞նչ են առաջարկում Վերմիշյանն ու Գասպարյանը
Sputnik Արմենիայի դիտարկմանը, թե ժամանակին վարդագույն ու հիասքանչ Երևանն այսօր փոքր-ինչ մոխրագույն է դարձել, արդյո՞ք մրցույթի մասնակիցները կպահպանեն հայկական ոճն ու «ձեռագիրը», թե՞ եվրոպական դիզայնը գերակշռող կլինի, Վերմիշյանը պատասխանեց, որ այս փուլում նախընտրում է չխոսել։
«Ճիշտ եք, վարդագույն քաղաքը դարձել է մոխրագույն, և որպեսզի այն վերանա, մեր երիտասարդ ճարտարապետները պետք է այդ ուղղությամբ աշխատեն: Ես չեմ ուզում որևէ նախապայման դնել, քանի որ որպես ճարտարապետ իմ մտքերը չեմ բացահայտի, որպեսզի չսահմանափակեմ մեր երիտասարդ ճարտարապետների մտքի թռիչքը»,-ասաց Վերմիշյանը` շեշտելով, որ մրցույթում կհաղթի հանրային քվեարկությամբ հաղթած մրցակիցը:
Ըստ Վերմիշյանի` եթե գործը հայն իր ձեռքով է անում, ապա դա չի կարող հայկական ոճ չունենալ:
Օշականի հուշարձան-կամրջի մոտ տեղադրված լողավազանն ապօրինի է. առաջարկում են ապամոնտաժել
Սեպտեմբերի 28-ին ProfEye Challenge մրցույթին մասնակցելու հայտերի դիմումները կդադարեցվեն, իսկ հոկտեմբերի 1- 7-ը մասնակիցների նախագծերը կներկայացվեն www.profal.am կայքում և կներկայացվեն բաց քվեարկության: Համաձայն մրցույթի կանոնների՝ նախագծերը կայքում ներկայացվելու են առանց հեղինակների անունների՝ համարակալված: Հաղթող նախագծեր կճանաչվեն քվեարկության արդյունքում 3 ամենաշատ հավանությունների, ինչպես նաև ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի և ԶԼՄ ներկայացուցիչների կողմից հավանության արժանացած նախագծերը:
Թալանված հուշարձանները կվերականգնվեն. Փաշինյանն առաջարկեց, որ ոստիկանները հսկեն դրանք
Նշենք, որ «Պրոֆ Ալ» ընկերությունը հայաստանյան շուկայում գործում է 17 տարի: Այն ունի 15-ից ավել արտադրամաս և արտադրական յուրաքանչյուր ուղղություն հիմնվել ու զարգանում է աշխարհի տարբեր երկրների շուրջ 50 ընկերությունների հետ գործակցության արդյունքում: