ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի — Sputnik. Սիրիայի հարցում ՌԴ–ի հետ ունենք հստակ ձևավորված ռազմավարական համագործակցություն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։
«Մեզ համար Սիրիայի հարցը առավել զգայուն է, և մենք դա արտահայտում ենք նաև մեր մարդասիրական առաքելության գործառույթն իրականացնելով։ Սիրիայի հարցում մեր գերակայությունը մեր հայրենակիցների անվտանգությունն ու մարդասիրական օգնություն տրամադրելն է։ Այդ հարցում ՀՀ–ն ու ՌԴ–ն համատեղ են գործում»,–ասաց նա։
Նախարարի խոսքով` Սիրիայի հարցը Ռուսաստանի համար նույնքան զգայուն է, և Հայաստանն ու Ռուսաստանը շարունակական խորհրդակցությունների մեջ են։
Մնացականյանը խոսել է Ադրբեջանին զենքի վաճառքում ՀԱՊԿ երկրների ներգրավվածության մասին
«Հայաստանն ինչ–որ մեկի հետ երբեք իր հարաբերությունները չի կառուցում մյուս գործընկերների հաշվին, իսկ Ռուսաստանի հետ մենք ունենք ռազմավարական, խորքային հարաբերություններ։ Ուստի, Սիրիայի հարցում Ռուսաստանի հետ համատեղ քայլեր ենք մշակում»,– ասաց նա։
Ինչու է ԱՄՆ-ն կրճատել Հայաստանին տրամադրվող օգնությունը. պարզաբանում է Զարեհ Սինանյանը
Հիշեցնենք, որ դեռ օգոստոսի 15–ին հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի կողմից Սիրիա է ուղարկվել 52,5 տոննա մսային և 35 տոննա ձկնային պահածոներ, 40 տոննա շաքարավազ, ինչպես նաև 14,5 տոննա չոր մթերք։