Փաշինյան–Թրամփ հանդիպում կլինի՞. պատասխանում է Զոհրաբ Մնացականյանը

Փաշինյան–Թրամփ հանդիպման կազմակերպումը Հայաստանի համար օրակարգային հարց է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի վարչապետի և ԱՄՆ նախագահի հանդիպում կլինի, և երբ էլ լինի` շատ լավ կլինի։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսի հայերին հրավիրում է հանդիպման

«Հայաստանի համար օրակարգային հարց է Հայաստանի և ԱՄՆ նախագահների հանդիպումը։ Այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում»,–ասաց նա։

Նախարարի խոսքով` ընթացիկ տարվա ընթացքում ԱՄՆ–ի հետ բարձր մակարդակով չափազանց բավարար երկխոսություն ենք ունեցել։ Մնացականյանի գնահատականով` հայկական կողմը ԱՄՆ–ի հետ շփումներում որևէ դեֆիցիտ չունի` ինչպես Սպիտակ տան, այնպես էլ պետքարտուղարության մակարդակով։

«ԱՄՆ–ի հետ ակտիվ երկխոսություն ունենք, և չունենք որևէ սահմանափակում` այն ավելի ակտիվացնելու։  Շատ պարզ ասեմ` եթե ես որևէ պատգամ ունեմ ասելու ԱՄՆ–ին, անմիջապես կարող եմ ասել։ Այդ առումով նաև շատ ակտիվ է աշխատում մեր դեսպանությունը Վաշինգտոնում»,–ասաց նա։

Եթե սեղանին փաստաթուղթ չկա, դա չի նշանակում, որ ԼՂ հարցում չենք բանակցում. Մնացականյան

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին նախանշված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն ԱՄՆ` ՄԱԿ–ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում։ Խոսակցություններ են շրջանառվում, որ նա կարող է հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։