ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Կոտայքի մարզում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մխրճվել մոտակա գազալցակայանի լիցքավորման ապարատի մեջ: Կա վիրավոր: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը:
«Այսօր՝ սեպեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։45-ի սահմաններում Իջևան քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Ալիկ Հարությունյանը իր վարած Opel Astra մակնիշի 35 VA 725 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 25 կմ հատվածում դեպի Իջևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել աջակողմյան հատվածում գտնվող գազալցակայանի լիցքավորման ապարատին և պաշտպանիչ պատին»,-գրել է կայքը։
Վթարի հետևանքով 1 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։
Վարորդին ու վիրավորին առաջինը օգնության են հասել գազալցակայանի աշխատակիցները: Նրանք շտապ դադարեցրել են նաև գազամատակարարումը և կանխել հնարավոր հրդեհն ու պայթյունը։
Վթար Արարատի մարզում. մեքենաներից մեկը հայտնվել է փշալարերի մեջ, մյուսը՝ դաշտում
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը։
Վթար Լոռիում. «Արզնի մսամթերքի» տնօրենն ու 12-ամյա որդին հիվանդանոցում են