ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 5-ի երեկոյան առանձին ՔԿՀ-ներում արձանագրվել են անհնազանդության դրսևորումներ։ Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
«Անհնազանդության դրսևորումները դադարեցվել են Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում »,– նշել է նա։
Ըստ նախարարի` ներկայում իրավիճակը գտնվում է Նախարարության վերահսկողության ներքո, անհնազանդություններ չկան։ Հնարավոր զարգացումների դեպքում իմ լիազորությունների շրջանակներում կձեռնարկվեն իրավիճակից բխող գործողություններ։
Մահվան 13 դեպք ՔԿՀ–ներում. դատապարտյալներին ժամանակին օգնություն չի ցուցաբերվո՞ւմ
ԶԼՄ–ների տեղեկություններով` կալանավորները բունտ են սկսել՝ ի աջակցություն «զոն նայողների»։
«Գորիս» ՔԿՀ–ում 31–ամյա կալանավորին սավանով կախված են գտել պատուհանի ճաղավանդակից
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր ՔԿՀ–ների խնդրին` նշելով, որ Հայաստանի ՔԿՀ–ներում կան մարդիկ, որոնք շարունակում են արտոնյալ պայմաններում ապրել։