ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Կառավարությունը որոշեց 1,7 մլրդ դրամ հատկացնել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատող մանկավարժների աշխատավարձերի դրույքաչափերը 10%-ով բարձրացնելու նպատակով։ Գործադիր մարմնի այսօրվա նիստում նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրեց նախագիծը, ըստ որի` աշխատավարձերը կբարձրանան այս տարվա սեպտեմբերից։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց` բոլորի՞ համար կբարձրանա։
«Այն աշխատավարձերը, որոնք այս պահին ֆիքսված են, բարձրանալու են 10 տոկոսով»,– ասաց նախարարը։
Հարությունյանն անդրադարձավ նաև ուսուցիչների կրճատումների թեմային` նշելով, որ ֆեյք կայքերի միջոցով լուրեր են տարածվում, թե համատարած կրճատումներ են անում, որպեսզի աշխատավարձերը բարձրացնեն։
«Կրճատումների գործընթացը սրա հետ որևէ կապ չունի։ Դրանք եղել են հիմնականում տարիքի հետ կապված»,– ասաց Հարությունյանը։
«Մեզ մոտ ոչ թե դպրոց էր, այլ իսկական տուն». նախկին տնօրենի դպրոցական հիշողությունները
Պաշտոնյան նշեց նաև, որ հիմա փորձում են հաստիքների արդյունավետ կառավարման խնդիրը լուծել, որն ուղիղ ազդում է կրթական ծառայությունների մատուցման վրա։
«Նոր հագուստով չեմ «թիթիզանալու». 6–ամյա լճափցի Ռուբենին դեռ դպրոցական հագուստ չեն գնել