ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի — Sputnik. Շիրակի մարզում երեկ երեկոյան սարսափելի դեպք է տեղի ունեցել։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` շտապօգնության խումբը կանչով մեկնել է Շիրակի մարզի գյուղերից մեկն ու արձանագրել, որ անասնագոմում տղամարդու դի կա։ 56-ամյա տղամարդը անասնագոմում ինքնասպան է եղել՝ առաստաղից պարանով կախվելով։
Ըստ գյուղում շրջանառվող որոշ լուրերի՝ նա ապրում էր կնոջ հետ, իսկ երեխաներն արտերկրում են։
Դժբախտ պատահար Երևանում. 2.5 տարեկան երեխան ընկել է 6-րդ հարկից
Կինը նկատել է, որ ամուսինը չկա ու սկսել տան տարածքում փնտրել նրան։ Որոշ ժամանակ անց կինն ամուսնուն անասնագոմում կախված է գտել։ Կնոջ ինքնազգացողությունը վատացել է. օգնության են հասել հարևաններն ու ահազանգել 1-03։
Իրավապահները պարզում են դեպքի մանրամասները։
Կրակոցներ Արմավիրում. հոլովվում է Մանվել Գրիգորյանի եղբորորդու անունը