Սամվել Ավետիսյանն ազատման դիմում է գրել. Վլադիմիր Կարապետյանը հաստատեց

Տարածված լուրերը, թե Քննչական կոմիտեի նախագահի տեղակալն ազատվել է պաշտոնից, հաստատվեց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Սամվել Ավետիսյանը ազատման դիմում է գրել: Այս մասին Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։

Յուրա Իվանյանն ու Սամվել Ավետիսյանն ազատման դիմո՞ւմ են գրել

«Տեղեկությունները ճիշտ են. Սամվել Ավետիսյանը ազատման դիմում է գրել»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ այսօր լուրեր էին տարածվել, որ ՀՀ քննչական կոմիտեի քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ Յուրա Իվանյանը և Սամվել Ավետիսյանն աշխատանքից ազատման դիմում են գրել: 

Նախկին քննիչները մեղադրվում են խուզարկության ժամանակ ոսկեղեն հափշտակելու մեջ

Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը նշել էր, որ Իվանյանը շարունակում է պաշտոնավարել։ Ինչ վերաբերում է Ավետիսյանին, ապա, ըստ Հարությունյանի, Քննչական կոմիտեի նախագահի տեղակալների ազատումն ու նշանակումը Քննչական կոմիտեի լիազորությունների շրջանակներում չէ. նրանց նշանակում և աշխատանքից հեռացնում է վարչապետը։