Փաշինյանը ներկա է Հայաստան-Իտալիա ֆուտբոլային հանդիպմանը. լուսանկար

Հաշիվն այս պահին հավասարվել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է Եվրո 2020-ի ընտրական փուլի Հայաստան-Իտալիա ֆուտբոլային հանդիպմանը: Փաշինյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է լուսանկար խաղադաշտից։

«Հայաստան-Իտալիա՝ 1-0, Ալեքսանդր Կարապետյան»,–գրել է նա:

Նշենք, որ հանդիպման 11–րդ րոպեին Ալեքսանդր Կարապետյանը գրավեց Իտալիայի դարպասը` հաշիվը դարձնելով` 1։0։

Փաշինյանը ներկա է Հայաստան-Իտալիա ֆուտբոլային հանդիպմանը. լուսանկար

Սակայն րոպեներ անց Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստ ԱՆդրեա Բելոտին հավասարեցրեց հաշիվը։

Ի՞նչ է տեղի ունեցել Հայաստան–Իտալիա ֆուտբոլային խաղից առաջ. տեսանյութ

 Հայաստան–Իտալիա խաղին ներկա է նաև ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը, որը խաղից առաջ հանդիպել էր ՀՀ վարչապետի հետ:

Հայաստան–Իտալիա խաղի տոմսերը «թռցրել» են. 1000 դրամանոց տոմսը 20 հազարով են վաճառում
  
ՈւԵՖԱ-ի նախագահը Երևանում ներկա կլինի Հայաստան-Իտալիա խաղին