Լիբանանահայերը մտադիր են նոր թաղամաս կառուցել Եղվարդի տարածաշրջանում. Կոտայքի մարզպետ

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը սիրով ընդունել է ներդրողների առաջարկը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Լիբանանահայ ներդրողները Եղվարդի տարածաշրջանում մտադիր են կառուցել 600 տնից բաղկացած թաղամաս, որտեղ կարող է բնակվել մինչև 2800 բնակիչ: Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այս մասին գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում` նշելով, որ այս աշխատանքային հանդիպում է ունեցել նրանց հետ։

««Մայրի» կոչվող թաղամասում արդեն իսկ կառուցվել է 7 տուն, մյուս տների շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են: Նորակառույց թաղամասն ունենալու է մանկապարտեզ, կրթական համալիր, եկեղեցի, առևտրի կենտրոններ, ժամանցային վայրեր»,– նշել է մարզպետը:

Պետրոսյանի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ ներդրողները նշել են, որ այսպիսով ցանկանում են նպաստել Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդմանը և հրավիրեցին շրջայցի:

Թղիթ ամրոց, Ծաղկեվանք մատուռ. Ծաղկունյաց լեռներում թաքնված պատմական անցյալի անխոս վկաները

Մարզպետն առաջարկը սիրով ընդունել է՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ պատրաստ է աջակցել ցանկացած նախաձեռնության, որը բխում է համայնքի շահերից և ուղղված է քաղաքացիների կյանքի որակը փոխելուն:

«Ծննդյան վկայական» և 1000 տարվա պատմություն ունեցող գյուղը. Թեղենիքի զարգացման ծրագիրը