ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի — Sputnik. Կաշառք ստանալու դիմաց մի շարք զինակոչիկների պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու կազմակերպման գործով մեղադրանք է առաջադրվել Երևանի պետական բժշկական համալսարանի ընդհանուր վիրաբուժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Մուշեղ Միրիջանյանին։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
«Միրիջանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 3-րդ մասով (առևտրային կաշառքը), 214-րդ հոդվածի 1-ին մասով (առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը)»,– ասաց նա։
Հարությունյանի խոսքով` Միրիջանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։
Նշենք, որ Մուշեղ Միրիջանյանն Արմավիրի նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանի հայրն է։ Գագիկ Միրիջանյանն Արմավիրի մարզպետի պաշտոնը զբաղեցրեց 2018–ին` հունիսից հոկտեմբեր ամիսներին։
Հիշեցնենք, որ օգոստոսի 15-ին Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ 2019թ. ամառային զորակոչի ընթացքում, 3000-8000 ԱՄՆ դոլարի չափով կաշառքի դիմաց ՀՀ քաղաքացին կազմակերպել է ծառայության հետ անհամատեղելի առողջական խնդիրների առկայության վերաբերյալ կեղծ ախտորոշումների հիմքով 5 զորակոչիկի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կամ տարկետում տրամադրելու գործընթացը:
Հեղինակություն վայելող դատապարտյալին խոշոր կաշառքով «լավ են նայել». կա ձերբակալված
Գործով մեղադրանք էր առաջադրվել երկու հոգու։
Ապօրինություններ Արագածոտնում. Ճարճակիսի նախկին ղեկավարը բյուջեից գումարներ է փոշիացրել