Հայաստանի հավաքականի վերջնական կազմը հայտնի է. ովքե՞ր են դուրս մնացել հայտացուցակից

Ի սկզբանե պարզ էր, որ հայտացուցակից դուրս է մնալու մեկ դարպասապահ, քանի որ հավաքին հրավիրվել էին չորսը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է հավաքականի վերջնական հայտացուցակը, որից դուրս են մնացել Արմեն Համբարձումյանն ու Արման Մելիքսեթյանը:

Ֆուտբոլի շնորհիվ միլիոնավոր իտալացիներ նոր Հայաստան կբացահայտեն. Իտալիայի դեսպան

Կանոնակարգի համաձայն` պաշտոնական խաղերում թիմերը կարող են հայտավորել 23 ֆուտբոլիստի, սակայն յուրաքանչյուր թիմի մարզիչ առաջիկա խաղին նախապատրաստվելու համար կարող է հավաքի հրավիրել ավելի շատ թվով ֆուտբոլիստների` ընտրություն կատարելու համար:

Ի սկզբանե պարզ էր, որ հայտացուցակից դուրս է մնալու մեկ դարպասապահ, քանի որ հավաքին հրավիրվել էին չորսը, իսկ հայտավորել պետք էր երեքին: Պարզ դարձավ, որ Արման Մելիքսեթյանը տեղ չի գտել վերջնական ցուցակում:

Հավաքականի վերջնական ցուցակից դուրս է մնացել նաև Արմեն Համբարձումյանը: Ուրախալի է, որ հավաքականում կա մրցակցություն, և թիմում տեղն ապահովելու համար իրականում պետք է լինել լավ մարզավիճակում ու ունենալ խաղային լավ որակներ: Հավաքականում տեղ են գտնում այն ֆուտբոլիստները, որոնք տվյալ պահին ավելի լավ մարզավիճակում են գտնվում: Սա արդեն ընդունված կարգ է, և ոչ մի արտասովոր բան չկա:

Ֆուտբոլի շնորհիվ միլիոնավոր իտալացիներ նոր Հայաստան կբացահայտեն. Իտալիայի դեսպան

Այսպիսով Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Իտալիայի հետ խաղից առաջ հետևյալն է.

Դարպասապահներ

Արամ Հայրապետյան, «Ուրարտու», Անատոլի Այվազով «Ուրարտու», Արսեն Բեգլարյան, «Դնեպր», (Բելառուս)։

Պաշտպաններ

Տարոն Ոսկանյան, «Ալաշկերտ», Հայկ Իշխանյան, «Ալաշկերտ», Արման Հովհաննիսյան, «Գանձասար-Կապան», Վարազդատ Հարոյան, «Ուրալ», Ռուսաստան, Հովհաննես Համբարձումյան, «Էնոսիս Պարալիմնի», (Կիպրոս), Կամո Հովհաննիսյան, «Ժետիսու», (Ղազախստան), Անդրե Չալըշըր, «Գյոթեբորգ» (Շվեդիա)։

Կիսապաշտպաններ

Պետրոս Ավետիսյան, «Արարատ-Արմենիա», Արտակ Եդիգարյան, «Փյունիկ», Կառլեն Մկրտչյան, «Փյունիկ», Էրիկ Վարդանյան, «Փյունիկ», Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ», Ռումյան Հովսեփյան, «Արդա» (Բուլղարիա), Հենրիխ Մխիթարյան, «Արսենալ», (Անգլիա), Գևորգ Ղազարյան, ԱԵԼ (Կիպրոս), Էդգար Բաբայան, «Հոբրո», (Դանիա)։

ՈւԵՖԱ-ի նախագահը Երևանում ներկա կլինի Հայաստան-Իտալիա խաղին

Հարձակվողներ

Արթուր Միրանյան «Փյունիկ», Տիգրան Բարսեղյան, «Կայսար», (Ղազախստան), Սարգիս Ադամյան, «Հոֆենհայմ», (Գերմանիա), Ալեքսանդր Կարապետյան, «Սոչի», (Ռուսաստան)։

Նշենք, որ Եվրո-2020-ի ընտրական փուլում Հայաստան–Իտալիա հանդիպումը կկայանա այսօր` սեպտեմբերի 5-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Խաղը կսկսվի 20։00-ին։

Հայաստան-Իտալիա. սպասված հանդիպում. հայտնի հայերը գուշակում են խաղի հաշիվը