ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ու տարածքային անձնագրային ծառայությունների 62 մասնաշենքների տարածքները 6 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվեց «ԹԵԼ-ՍԵԼ» ՓԲԸ–ին` մանրը վերադարձնող սարքեր և վճարային տերմինալներ տեղադրելու նպատակով: Անհատույց օգտագործման իրավունքով տարածք տրամադրելու մասին որոշումը կայացվեց կառավարության այսօրվա նիստում։
Որոշման նախագծում նշված է, որ տարածքն անհատույց օգտագործման նպատակով տրամադրվում է՝ պայմանով, որ մանրը վերադարձնող սարքերից և վճարային տերմինալներից բացի, ընկերությունը պարտավորվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում և առավել ծանրաբեռնված տարածքային անձնագրային ծառայություններում անվճար տեղադրել անկանխիկ գանձման տերմինալներ և առնվազն 35 հերթերի կառավարման համակարգեր՝ ապահովելով դրանց տեխնիկական սպասարկումը՝ ընկերության կողմից ներկայացված ներդրումային ծրագրի համաձայն:
Հսկայական հերթեր Ճապոնիայի նավահանգիստներում. հայ ավտոներկրողները փակուղու մեջ են
Վճարումների ու դրամական փոխանցումների գործընթացը հարմարավետ դարձնելու համար ընկերությունը պատրաստվում է 127.5 մլն դրամի ներդրում անել, որից 75 միլիոնը` մանրը վերադարձնող տերմինալների տեղադրման համար։
Դատապարտյալների պայմանները կբարելավվեն. կառավարությունը գումար հատկացրեց