Լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունը ուսումնասիրվում է. Քաղավիացիայի կոմիտե

Քաղավիացիայի կոմիտեն արձագանքել է լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությանը, համաձայն որի`սեպտեմբերի 1-ի Երևան-Մոսկվա թռիչքի ժամանակ ուղևորները կանգնած են մեկնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի — Sputnik. Թռիչքի ընթացքում կանգնած ուղևորների մասին , դեռևս «Ավիակոմպանիա Արմենիա» ավիաընկերության Բոինգ 737 ինքնաթիռում Երևան - Մոսկվա NGT 928 չվերթն իրականացնող ինքնաթիռում ուղևորների համար նախատեսված նստատեղերի քանակը 124 է, մինչդեռ 01.09.2019թ. չվերթի ընթացքում ինքնաթիռում եղել է 118 ուղևոր, և անձնակազմի անդամները: Այս մասին նշված է ՀՀ Քաղավիացիայի կոմիտեի Facebook-ի էջում։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունը թե թռիչքի ընթացքում կանգնած ուղևորներ են եղել, դեռևս ուսումնասիրվում է։

Զբոսաշրջիկներին Եգիպտոսում թողած տուրիստական գործակալության տնօրենին մեղադրանք է առաջադրվել

«Հայտնում ենք, որ լրատվամիջոցների շրջանում տարածված այն տեղեկատվության շուրջ, որ «Ավիակոմպանիա Արմենիա» ավիաընկերության Բոինգ 737 ինքնաթիռում Երևան - Մոսկվա NGT 928 չվերթն իրականացնելիս (01.09.2019թ.) եղել են կանգնած ուղևորներ, Քաղաքացիական Ավիացիայի Կոմիտեն շարունակում է ուսումնասիրությունները»,- նշված է հաղորդագրության մեջ:

Երևան-Մոսկվա օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Թբիլիսիում

Ավելի վաղ հայտնել էինք «Ավիակոմպանիա Արմենիա» ավիաընկերության Բոինգ 737 ինքնաթիռը Երևան - Մոսկվա NGT 928 չվերթն իրականացնելիս ինքնաթիռի էլեկտրականության անսարքության պատճառով վայրէջք էր կատարել Թբիլիսիի օդանավակայանում, և նույն օրը չվերթի ուղևորները մեկ այլ ինքնաթիռով բարեհաջող կերպով տեղափոխվել են Մոսկվա: