ՌԱԴԻՈ

Հակոբյան. «Աշունը թեժանում է նախևառաջ կուտակված թեմաների ծանրության ներքո»

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է ՀՀ վարչապետի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանի` ընդդիմությունը 20 հոգուց ավել մարդ չի հավաքում հայտարարությունը:
Sputnik
Հակոբյան. «Աշունը թեժանում է նախևառաջ կուտակված թեմաների ծանրության ներքո»

Աշունը թեժանում է կուտակված թեմաների ծանրության տակ, և խնդիրն ամենևին էլ այն չէ, թե ընդդիմությունը քանի հոգի է հավաքում կամ, առհասարակ, կա՞ ընդդիմություն, թե՞ ոչ: Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

«Կան բազմաթիվ խնդիրներ, որոնք կուտակվել են վերջին մեկուկես տարվա ընթացքում, որոնց լուծումը գործող իշխանությունն անընդհատ հետաձգում է: Այդուհանդերձ ցանկացած հարց ունի իր վերջնաժամկետը, ինչը պայմանավորված է ներքին հանգամանքներով, իսկ երբեմն էլ արտաքին պայմանավորվածություններով, պարտավորություններով կամ ճնշումներով»,- նշեց Հակոբյանը:

Բաղդասարյան. «Նախկին իշխանությունները չեն կարող ընդդիմադիր լուրջ բևեռ լինել»

Քաղտեխնոլոգը կուտակված խնդիրներից առանձնացնում է, օրինակ` Արցախում սպասվող ընտրությունները, դրանց շուրջ հայաստանյան իշխանության դիրքավորումը և բխող Հայաստան-Արցախ հարաբերությունները:

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չի կարող ունենալ ընդդիմություն. Թումանյան

«Ի վերջո, կա նաև Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված խառնաշփոթը, և դրանով պայմանավորված սուր իրավիճակը, որի անծանցյալներից մեկը Ռոբերտ Քոչարյանի շուրջ ստեղծված խնդիրն է, որը նույնպես օր առաջ պետք է լուծվի»,- ասաց նա:

Ըստ Հակոբյանի՝ նման խնդիրների բազմազանությունն ու հրատապությունը ենթադրում է, որ իշխանությունը կարող է այդ հարցերի ծանրությանը երբեմն նաև չդիմանալ: Իշխանությունը, շախմատային լեզվով ասած, գտնվում է ցայտնոտային վիճակում, և ինչ քայլեր էլ անում է, հայտնվում է ցուգցվանգի մեջ: Հակոբյանի համոզմամբ՝  Ալումսարի խնդիրը դրա վառ ապացույցն է: 

Քաղտեխնոլոգը կարծում է, որ առկա խնդիրները նաև կատալիզատորի դեր են տանում՝ նպաստելով ներքաղաքական նոր օրակարգերի ձևավորմանը, իշխանության ներսում ճաքերի առաջացմանը, իշխանության մոնոլիտության տրոհմանը:

Քոչարյան. «Քաղաքական ընդդիմության կոնսոլիդացիան չեմ բացառում»

Նա գտնում է, որ Ռոբերտ Քոչարյանը կարող է հանդիսանալ ընդդիմադիր առանցքներից մեկը, բայց չի կարծում, որ ամբողջ ընդդիմությունն իր բազմազանությամբ, թե՛ խորհրդարանական, թե՛ առավելևս արտախորհրդարանական կմիավորվի, ու իր համար որպես բյուրեղացման կենտրոն կընտրի Ռոբերտ Քոչարյանին՝ հաշվի առնելով, թե ինչ ճանապարհ են անցել տարբեր ընդդիմադիր ուժերը:  

Անկախ ամեն ինչից՝ Վիգեն Հակոբյանը շեշտում է, որ Հայաստանում արդեն իսկ առկա է թեժ աշուն: