Գանգոսկրերի կոտրվածքներ ունի. մանրամասներ` 6–րդ հարկից ընկած 2.5–ամյա տղայի վիճակից

Վեցերորդ հարկից ընկած տղան անգիտակից վիճակում է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի — Sputnik. Այսօր առավոտյան Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։

Արնանման հետքեր, պարկուճներ. Մալաթիա-Սեբաստիայի կրակոցների դեպքով քրգործ է հարուցվել

Արդեն հայտնել էինք, որ առավոտյան դժբախտ դեպք էր պատահել` Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի բակում  նկատել էին 2.5 տարեկան երեխայի, որը, ըստ նախնական տվյալների, ընկել էր նույն շենքի 6-րդ հարկից։

«Երեխան վերակենդանացման բաժանմունքում է, նրան արդեն հետազոտել են։ Տղայի մոտ առկա է գանգի ոսկրերի կոտրվածք, գլխուղեղի սալջարդ, ողերի և  կոնքի ոսկրերի կոտրվածքներ: Նա շնչում է արհեստական շնչառության սարքի միջոցով»,–ասաց Դերձյանը։

Դերձյանը նշեց նաև, որ երեխան անգիտակից վիճակում է։