Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն կներկայացնեն

Դավիթ Սանասարյանն իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդության քննարկումից հետո խոստանում է հանդես գալ մամուլի ասուլիսով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 Սեպտեմբեր — Sputnik. ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի պաշտպանները Սանասարյանի դեմ  քրգործով  քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն կներկայացնեն։ Այս մասին Սանասարյանը գրել է Facebook-ի իր էջում։

Արդեն հայտնել էինք, որ ԱԱԾ–ում քննվող քրեական գործով ապրիլի 18-ին Սանասարյանին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար և որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը։

«Նախաքննության մարմնի և դատախազության կողմից միջնորդությունը քննարկելուց հետո հանդես կգանք ասուլիսով և կպատասխանենք բոլոր հարցերին»,– գրել է նա։

Սանասարյանի գործը կոծկելու լուրը չի համապատասխանում իրականությանը. Վանեցյան

Սանասարյանը, վստահ լինելով, որ հանրության գերակշիռ մեծամասնությունը համոզված է իր անաչառության, ազնվության և սկզբունքայնության հարցում, այդուհանդերձ, ԶԼՄ–ներով և Facebook-ով շրջանառվող բամբասանքների ազդեցության տակ ընկած անձնաց հայտնում է, որ նույնիսկ քրեական գործի նյութերում որևէ նման տվյալ, այդ թվում` օպերատիվ տվյալներ առկա չեն։

«Արդարությունն անպայման վերականգվելու է»,–իր խոսքն ամփոփել է Սանասարյանը։

Հայաստանում տարիներ շարունակ ջրային մաֆիա է գործել. Սանասարյան

Նա հրապարակել է նաև ԱԱԾ քննչական մարմնի հանձնարարությամբ ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի կողմից իրականացված օպերատիվ միջոցառումների արդյունքները։

Հիշեցնենք, որ պետական վերահսկողական ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը և ՊՎԾ մեկ այլ աշխատակից՝ բժշկական սարքավորումների մասնագետ Գևորգ Խաչատրյանը, փետրվարի 26-ին ձերբակալվել էին բժշկական հաստատությունների կողմից հայտարարված հեմոդիալիզի պարագաների մրցույթներին ենթադրյալ միջամտության դեպքով հարուցված քրեական գործի շրջանակում։

ԱԱԾ–ում քննվող քրեական գործի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել նաև Դավիթ Սանասարյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)։

Ուրախ եմ, որ Սանասարյանը քննությանը տրամադրել է իմ ու իր նամակագրությունը. Արսեն Թորոսյան

Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Ժամանակավորապես դադարեցվել էր նաև նրա պաշտոնավարումը։

Դավիթ Սանասարյանը ԱԱԾ–ի առաջադրած մեղադրանքները շինծու էր որակել` հայտարարելով, որ պատրաստ է իր ձեռքը կտրել, եթե հրապարակվի այն տեսանյութը, որտեղ ինքը կաշառք է վերցնում։